Գիտենք լսել ու հաշվի նստել քննադատության ու առաջարկությունների հետ. Սերժ Սարգսյան
Հասարակություն
Գիտենք լսել ու հաշվի նստել քննադատության ու առաջարկությունների հետ: Այսօր խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀԿ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Երևանի Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը:
«Մենք ունենք մեր հասարակությանը հուզող հիմնավոր ծրագրեր: ՀՀԿ-ն միշտ պատրաստ է ընդունել նորը, քանի որ որպես իշխող կուսակցություն, մենք ներկայանում են փոփոխությունների օրակարգով»,- ասաց Սարգսյանը:
Նա նաև վստահեցրել է, որ ՀՀԿ-ն հաստատուն է Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային պայքարի հարցում:
Սերժ Սարգսյանն այսօր հանդիպեց նաև Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ: Նա ասաց, որ ակնկալում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների աջակցությունը ոչ միայն ՀՀԿ-ի համամասնական ցուցակին, այլեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված Արթուր Ստեփանյանին:
ՀՀԿ առաջնորդը վստահեցրել է, որ կառավարության որդեգրած նոր քաղաքականության շնորհիվ ստեղծում են Հայաստան, որտեղ յուրաքանչյուրն ունենալու է աշխատանք եւ արժանապատիվ կյանք է ապահովելու իր ընտանիքի համար:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը