Իսպանիայի թագավորի առողջական վիճակը բարելավել է
Աշխարհ
Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս 1-ինի առողջությանն այլևս վտանգ չի սպառնում, և նա հաջողությամբ շարունակում է վերականգնվել վիրահատությունից հետո։ Այս մասին ասված է թագավորական տան մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Այս պահին Խուան Կառլոս 1-ինը գտնվում է Մադրիդի San Jose հիվանդանոցում և հաջողությամբ վերականգնվում է 4-ժամյա վիրահատությունից հետո»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Իսպանիայի թագավորը վնասել էր ոտքը՝ Բոտսվանայում փղերի որսի ժամանակ, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել իսպանական հասարակության շրջանում։ Երկրում տիրող ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնին Աֆրիկայում Խուան Կառլոսի զվարճանքները (որոշ տվյալներով փղերի որսն արժե շուրջ 40 հազար եվրո) անընդունելի են եղել իսպանացիների համար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ