Գյումրիում կատարված սպանության կասկածանքով ձերբակալվածը Հարություն Սարգսյանն է
Հայաստան
Լուրեր.com-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատեց, որ Գյումրիում կատարված սպանության կասկածանքով ձերբակալվածը Շիրակի մարզի Աշոցք գյուղի 29-ամյա բնակիչ Հարություն Սամվելի Սարգսյանն է:
Հիշեցնենք, որ ինչպես երեկ՝ ապրիլի 13-ին, հայտնել էր Լուրեր.com–ը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործով քաղաքացի էր ձերբակալվել, ինչի մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասել էր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Վերջինս, սակայն, նշել էր, որ նախաքննության շահերից ելնելով՝ անձի վերաբերյալ այլ տեղեկություններ ոստիկանությունը չի հայտնում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com–ը, ապրիլի 12-ին՝ ժամը 17.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին էր դիմել Ռ. Եսայանը և հայտնել, որ որդին՝ 1985 թ. ծնված Կարեն Եսայանը, նույն օրը, ժամը 09.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ավտոլվացման կետից վերցրել էր իր «Մերսեդես-200» մակնիշի ավտոմեքենան և անհայտ կորել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 20.10-ին, Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հարևանությամբ՝ «Սև Բերդ» տանող ճանապարհին, հայտնաբերվել էր հիշյալ ավտոմեքենան, ղեկի մոտ՝ Կարեն Եսայանի դիակը՝ գլխի մասում հրազենային վնասվածքի հետքով:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի