ԱՄՆ-ում ոստիկաններն ավելի քան 90 անգամ կրակել են անզեն իրավախախտի ուղղությամբ
ԱՄՆ
Լոս Անջելեսի ոստիկաններն ավելի քան 90 անգամ կրակել են վարորդի վրա, որը հրաժարվել է կանգ առնել և փորձել է փախչել։ Սակայն դա նրան չի հաջողվել և ստացած հրազենային վնասվածքներից վերջինս մահացել է, հաղորդում է CBS հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել Վուդլենդ Հիլս շրջանի 101 մայրուղում: Ճանապարհային պարեկը նկատել է, որ Ford Crown Victoria ավտոմեքենայի վարորդը անփույթ է վարում մեքենան և փորձել է կանգնեցնել նրան: Սակայն ծագումով Աֆղանստանից, տեղի 19-ամյա բնակիչ Աբդուլ Էրիանը որոշել է փախչել ոստիկաններից:
Հետապնդումն ավարտվել է 20 րոպե անց, երբ պարեկային մեքենաներից մեկը վնասել է Էրիանի ավտոմեքնեան: Երիտասարդը դուրս է նետվել մեքենայից և փորձել թաքնվել ոստիկաններից՝ ցույց տալով, իբր թե ատրճանակ ունի և մտադիր է կրակել: Ի պատասխան երիտասարդի ժեստերի՝ ոստիկանության ութ սպա ավելի քան 90 անգամ կրակել են Էրիանի ուղղությամբ: Երիտասարդը, որն իրականում անզեն է եղել, տեղում մահացել է: Միջադեպը տեղի է ունեցել գիշերային ժամին, վատ լուսավորված տեղում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)