ՄԱԿ ԱԽ–ն հաստատել է Սիրիայում դիտորդների խումբ ուղարկելու մասին բանաձևը
Մերձավոր Արևելք
ՄԱԿ Անվտանգության Խորհուրդը հաստատել է Սիրիա ապառազմականացված խումբ ուղարկելու մասին բանաձևը, հայտնում է Ռոյթերս գործակալությունը։
Ավելի վաղ ՄԱԿ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուռկինը հայտարարել էր, որ բանաձևի նոր տեքստը բավարարում է ռուսական կողմի պահանջները։ «Սիրիայի ինքնիշխանության հանդեպ ունեցած հարգանքից ելնելով՝ մենք նախազգուշացրել ենք արտաքին միջամտության ոչ կառուցողական վտանգների մասին»,– նշել է Չուռկինը՝ քվեարկության ավարտից հետո խոսելով ՌԴ դիրքորոշման մասին։
Ռուսաստանի ներկայացուցիչը հայտնել է նաև, որ դիտորդների խմբում կընդգրկվի նաև ռուս սպա։
Հիշեցնենք, որ այս բանաձևի հետ կապված քվեարկությունը սկսվել էր Երևանի ժամանակով ժամը 19.00-ին՝ ԱՄՆ նախաձեռնությամբ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)