Աֆղանստանի նախագահը հաղորդել Է թալիբների հետ պաշտոնական բանակցությունների մասին
Մերձավոր Արևելք
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել Է հուլիսի 7-ին թալիբների հետ պաշտոնական բանակցությունների մասին: Հուլիսի 8-ին այս մասին հաղորդել Է Reuters-ը: Բանակցությունները կայացել են Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում: Մանրամասնությունների եւ արդյունքների մասին չի հաղորդվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պակիստանը կայացած շփումները դիտում Է որպես «աֆղանների համար հաշտեցման գործընթացը թեթեւացնելու՝ իր պարտավորությունը», այս առնչությամբ հայտարարել Է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քազի Խալիլուլան:
Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը, որն ուղեւորության մեջ Է արտասահմանում, կայացած բանակցությունները համարել Է ճեղքում: Ըստ որում նա նախազգուշացրել Է խաղաղ կարգավորման ապագա դժվարությունների մասին: Նրա կարծիքով՝ համաշխարհային հանրակցությունը «պետք Է համոզվի, որ ոչ ոք չի ձգտում ձախողելու բանակցային գործընթացը»:
Աշրաֆ Գանին «Թալիբան» շարժման հետ բանակցությունների նախաձեռնությամբ հադնես Է եկել փետրվարին: Նրա կարծիքով՝ ներկայումս ստեղծվել են ավելի լավ պայմաններ հաշտության գործընթացի համար, քան Աֆղանստանի տարածքում անընդհատ պատերազմի ամբողջ 36 տարվա ընթացքում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան