Իրանական կողմը գոհ է ստամբուլյան բանակցությունների արդյունքներից
Իրան
Իրանի Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին, որը պաշտոնական Թեհրանի ներկայացուցիչն էր նախօրեին Ստամբուլում կայացած միջազգային վեցնյակի հետ Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների ժամանակ, հայտարարել է, որ բավարարված է բանակցային գործընթացով:
Ավելի քան 10 ժամ տևած հանդիպման ավարտին վերջինս լրագրողներին հայտնել է, որ բանակցությունների ընթացքում դրական տեղաշարժեր են արձանագրվել, ու թեև կողմերի տեսակետները տարբերվել են, սակայն որոշ հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:
Հիշեցնենք, որ միջազգային վեցնյակի պատվիրակությունը Ստամբուլում գլխավորել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Վերջինս հայտարարել է, որ կայացած բանակցությունները կառուցողական և օգտակար էին՝ հավելելով, որ բանակցային գործընթացը կշարունակվի մայիսի 23-ին Բաղդադում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ