Եգիպտոսում ԿԸՀ-ն չեղյալ է հայտարարել նախագահի 10 թեկնածուների գրանցումը
Այլ
Եգիպտոսում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրություններին գրանցված թեկնածուների առաջադրումները չեղյալ է հայտարարել, հաղորդում է BBC russian-ը:
Նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից, ի թիվս այլոց, զրկվել են «Մուսուլման եղբայրներ» շարժումից առաջադրված Խայրաթ ալ-Շաթերն ու հետախուզության ծառայության նախկին պետ Օմար Սուլեյմանը:
Հատկանշական է, որ ԿԸՀ-ի նախագահ Ֆարուք Սուլթանը հրաժարվել է մատնանշել նման որոշման կայացման պատճառները;
Ընտրապայքարից դուրս մնացած թեկնածուներն ունեն 48 ժամ՝ ԿԸՀ-ի որոշումը բողոքարկելու համար:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա հաջորդ ամիս:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ