Անկարայի բնակիչները դուրս են եկել հանրահավաքի` միասեռականներին սպանելու կոչով
Թուրքիա
Անկարայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ համասեռամոլների: Միջոցառումը կազմակերպվել էր «Երիտասարդ իսլամական պաշտպանություն» խմբավորման ակտիվիստների կողմից: Նրանք դուրս են եկել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին սպանելու կոչ անող պաստառներով, հաղորդում է AFP-ն:
Ինչպես հայտնում են ցուցարարները, պաստառներին սպառնալիքներ են գրել, որպեսզի հիշեցնեն թուրքերին «Hudūd»-ի` բարոյականության և հասարակական կարգի դեմ հանցագործության համար պատժի մասին:
Ավելի վաղ, ստամբուլի ոստիկանությունը ցրել էր ամենամյա գեյ-շքերթի մասնակիցներին: Հատկանշական է, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները որոշել են անցկացնել երթը Ռամադանի օրը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)