Բան Կի Մունը ցանկանում է Սիրիա ուղարկել ՄԱԿ-ի ներկայացուցիչների ավելի մեծ խումբ
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ առաքելությունը, որը պետք է մեկնի Սիրիա՝ հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով, պետք է երկրի տարածքում ազատ տեղաշարժվելու հնարավորություն ունենա, հաղորդում է BBC Russian-ը:
Հիշեցնենք, որ Սիրիա դիտորդներ ուղարկելու որոշումը կայացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Բան Կի Մունն այդ որոշումից հետո հայտարարել է, որ ինքը ևս պատրաստվում է մեկնել Սիրիա:
Նա նաև ասել է, որ պատրաստվում է ներկայացնել մի առաջարկ, որով նախատեսվում է Սիրիա ուղարկել ՄԱԿ-ի դիտորդների ավելի մեծ խումբ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ