Կիմ Չեն Ինը առաջին անգամ հրապարակավ ելույթ է ունեցել
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը առաջին անգամ հրապարակավ ելույթ է ունեցել: Նա իր ժողովրդին է դիմել Կիմ Իր Սենի ծննդյան 100-ամյակին նվիրված զինվորական շքերթի ընթացքում:
Կիմ Չեն Ինի ելույթը տևել է 20 րոպե: Հատկանշական է, որ իր հայրը՝ Կիմ Չեն Իրը նման ելույթ ունեցել է 17 տարվա ընթացքում միայն մեկ անգամ, հաղորդում է BBC Russian-ը:
Հյուսիսային Կորեայի առաջնորդն իր ելույթի մեծ մասը հատկացրել է ռազմական հարցերին՝ հայտարարելով, որ անցել են ժամանակները, երբ իմպերիալիստական երկրները միջուկային զենքի մոնոպոլիստ էին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ