ԱՄՆ Կոնգրեսը գրանցել է առաջին նեոնացիստ լոբբիստին
ԱՄՆ
Ամերիկյան նացիստական կուսակցությունը (ANP) գրանցել է ԱՄՆ կառավարական մարմիններում իր առաջին լոբբիստին: Այդ մասին գրում է ԱՄՆ Կոնգրեսի The Hill թերթը:
55-ամյա Ջոն Բոուլեն գրանցվել է իբրև լոբբիստ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի քարտուղարության կողմից:
Պաշտոնական փաստաթղթում ասվում է, որ Բոուլեն ծրագրում է պայքարել հանուն քաղաքացիների՝ ընտրական գործընթացին հավասար մասնակցություն ունենալու իրավունքի: Նեոնացիստների ներկայացուցչին մտահոգում է այն, որ իր կողմնակիցներին չեն թույլատրում պայքարել ընտրովի պաշտոնների համար:
Հատկանշական է, որ 2008-ին Բոուլեն առաջադրել էր իր թեկնածությունն ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ: Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա ներկայացրել է Նացիոնալ-սոցիալիստական շարժումը: Այժմ, սակայն, գործիչը հրաժարվել է սոցիալիստական գաղափարներից՝ մնալով նացիոնալիստ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)