Աշխատողները այժմ գործատուներից խիստ կախվածության մեջ են. Էլինար Վարդանյան
Հասարակություն
«Իրավունքների առկայությունը և դրա ամրագրված լինելը և գերակա ճանաչելը դեռևս հիմք չէ, որպեսզի քաղաքացին զգա, որ իր իրավունքները պաշտպանված են»,- երեկ ասաց Հայկական երկրորդ հեռուստաալիքով հեռարձակվող «Խոսքի իրավունք» հախորդման հյուր, ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով այսօր մարդու իրավունքների իրավիճակին Հայաստանում:
Վերջինիս նշեց, որ այդ խնդիրները տարբեր ոլորտներում են. «Աշխատանքային, բնապահպանական, սոցիալական տարբեր խմբերի վերաբերող իրավունքներն են, այսինքն՝ այդ իրավունքի ամրագրված լինելը դեռևս ամրագրված չէ, որպեսզի մարդիկ զգան, որ իրենք պաշտպանված են և առավել ևս իրավունքի ոչ միանշանակ կիրառումը քաղաքացիների նկատմամբ, այսինքն` երբ ոչ բոլորն են կարողանում հավասարապես օգտվել իրենց իրավունքներից: Այս խնդիրներն են, որ առկա են Հայաստանում, և իրականում լուծման պահանջ էլ կա», - նշեց Էլինար Վարդանյանը՝ հավելելով, որ մեզ մոտ աշխատողների իրավունքների պաշտպանությունը սարսափելի վիճակում է գտնվում, որովհետև բացակայում են արհեստակցական միությունները, իսկ գոյություն ունեցող արհեստակցական միություններն էլ խիստ տարբերվում են եվրոպական երկրներում գործող միություններից:
«Այսինքն՝ հանդիսանալով ԽՍՀՄ-ի ժառանգորդներ, իրենք զուտ խնդիր ունեն պաշտպանելու իրենց գոյությունը, իսկ արհեստակցական միությունները կարևոր են այն առումով, որ գործատուներից այժմ աշխատողները կախվածության մեջ են և այն էլ խիստ կախվածության մեջ: Թերևս դրա օրինակն է վերջին օրերին առկա այն երևույթը, որ աշխատողներին իրենց կամքին հակառակ և աշխատանքից ազատելու սպառնալիքով հաճախ ստիպում են ներկա լինել այս կամ այն հանրահավաքին, այսինքն՝ աշխատողը իրեն պաշտպանված չի զգում և չկա այն մարմինը, այն միությունը, որ կարող է պաշտպանել աշխատողին, բարձրացնել նրա խնդիրները», - նշեց Էլինար Վարդանյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը