Փամելա Անդերսոնն ու Լայոնել Ռիչին ԱՄՆ-ին հսկայական գումարներ են պարտք
ԱՄՆ
ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի հարկային ծառայության՝ հարկերից խուսափողների սև ցուցակում են հայտնվել հայտնի հոլիվուդյան դերասանուհի Փամելա Անդերսոնն ու հանրահայտ երգիչ Լայոնել Ռիչին, հաղորդում է «Վեստի»-ն։
Փամելա Անդերսոնը պետությանը պարտք է 524 հազար, իսկ Ռիչին՝ 1,1 միլիոն դոլար։
The Los Angeles Times-ի տվյալներով՝ Անդերսոնի և Ռիչիի փաստաբաններն արդեն տեղեկացվել են պարտքի մասին։
«Եթե այդ գումարները ժամանակին չվճարվեն, նրանց գույքի նկատմամբ կկիրառվի կալանք»,- ասել են Կալիֆոռնիայի հարկային ծառայության աշխատակիցները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)