Չուլպան Խամատովան կներկայացվի Խաղաղության Նոբելյան մրցանակի
Ռուսաստան
Ռուսական «Новая газета»-ն գալիք երեքշաբթի օրը դերասանուհիներ Չուլպան Խամատովայի և Դինա Կորզնայի թեկնածությունները կառաջադրի խաղաղության Նոբելյան մրցանակի՝ կապված վերջիններիս բարեգործական գործունեության հետ։
«Մենք կառաջադրենք նրանց թեկնածությունը «մարդկային կյանքերն անշահախնդրորեն փրկելու» ձևակերպմամբ»,-ասել է պարբերականի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը։
Չուլպան Խամատովան և Դինա կորզունը 2006-ի նոյեմբերի 26-ին հիմնադրել են «Նվիրի՛ր կյանք» անունով ֆոնդը, որը համանուն համերգներ է կազմակերպում՝ ի աջակցություն քաղցկեղով տառապող երեխաների։ Ֆոնդը օգնություն է տրամադրում ինչպես հիվանդ երեխաներին, այնպես էլ՝ համապատասխան բուժհաստատություններին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)