Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները խոչընդոտել են Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը
Հասարակություն
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում խոչընդոտվել է թիվ 7 ընտրատարածքում առաջադրված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը։ Տեղեկությունը Լուրեր.com-ի հետ զրույցում հաստատեց Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը։
Հարավ-արևմտյան Ա1 թաղամասի Սվաճյան 37 և Բաբաջանյան 97 և 99 շենքերի բնակիչներին քարոզչական նամակներ բաժանելու ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների վրա են հարձակվել նույն ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները, քաշքշել են և պահանջել դադարեցնել նյութերի բաժանումը։
Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները միջադեպի մասին հաղորդել են իրավապահներին և այժմ ակնկալում են նրանց միջամտությունը։
Լուրեր.com-ի տեղեկություններով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող եկեղեցու մոտ այս պահին թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները Նիկոլ Փաշինյանի դեմ հանրահավաք են անցկացում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը