Եմենում սպանվել են տեղի «Ալ Կաիդա»-ի երեք առաջնորդները
Աշխարհ
Օդային ռմբակոծության հետևանքով Եմենում սպանվել են «Ալ Կաիդա» ահաբեկչական ցանցի տեղական մասնաճյուղի երեք առաջնորդներ։ Եմենի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գործողությունները տեղի են ունեցել շաբաթ օրը Էլ–Բեյդա գավառում՝ Սանա քաղաքից հարավ–արևելք՝ 210 կմ հեռավորության վրա, հաղորդում է Itar-Tass–ը։
«Օդային ռմբակոծության թիրախը եղել է զինյալ գրոհայինների ավտոմեքենան, ինչի հետևանքով զոհվել են «Ալ Կաիդա»-ի երեք առաջնորդներ, այդ թվում՝ Աբու ալ–Համզա Սաբրին», – նշված է Եմենի պաշտպանության նախարարության հայտարարությունում։
Եմենի անվտանգության ուժերն ահաբեկիչներին ոչնչացնելու գործողություններն իրականացրել են ամերիկյան արտադրության անօդաչու թռչող սարքի օգնությամբ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ