Ապամոնտաժող բրիգադի առաջին հաջողությունները (Տեսանյութեր)
Տեսանյութեր
Այսօր Մաշտոցի պուրակի ինքնակամ շինություններն ապամոնտաժող քաղաքացիների 6 բրիգադները դիմել են «վճռական գործողությունների»։ Մաշտոցի պուրակի պաշտպանները ձեռնամուխ էին եղել կրպակների ապամոնտաժման աշխատանքներին, և արդեն կարելի է փաստել, որ այս անգամ նրանք որոշակի հաջողություններ են արձանագրել։ Ոստիկանությունը կրկին փորձել է խափանել այդ փորձը, սակայն, այնուամենայնիվ, քաղաքացիներին հաջողվել է մի քանի պտուտակ հանել բուտիկներից մեկի տանիքից:
Հիշեցնենք, որ արդեն երկու ամիս է բնապահպաններն ու ակտիվիստները պայքարում են կրպակների կառուցման դեմ՝ վերջին շրջանում փորձելով սեփական ուժերով ապամոնտաժել դրանք։ Լուսանկարը՝ Lragir.am։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն