Երեք հայտնի բլոգերներ կդատապարտվեն Վիետնամում հակակառավարական քարոզչության համար
Աշխարհ
Երեք հայտնի վիետնամցի բլոգերներ կկանգնեն դատարանի առաջ՝ հակակառավարական քարոզչություն իրականացնելու մեղադրանքով, հաղորդում է BBC Russian–ը։
Դատախազությունը պնդում է, որ նրանք համացանցում կառավարության դեմ մի քանի հարյուր բողոքի նոտաներ են տարածել։ Նրանք գրել են Վիետնամի կոմունիստական իշխանությունների և այլախոհների միջև Չինաստանի ծովային սահմանի մոտ տեղի ունեցած վեճերի մասին։
Նրանցից երկուսը մեղադրվում են իշխանությունների դեմ գործելու համար հատուկ ուսուցում ստանալու մեջ։
Ըստ իրավապաշտպանների՝ անցյալ տարի Վիետնամի իշխանությունները մի քանի տասնյակ ակտիվիստների ու բլոգերների են ձերբակալել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ