Դիտորդների առաջին խումբը Սիրիայում իր աշխատանքները կսկսի ապրիլի 16–ին
Մերձավոր Արևելք
Ռազմական դիտորդների առաջին խումբը, որը լիազորված է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի կողմից զեկուցելու Սիրիայում հրադադարի ռեժիմի կատարման մասին տեղեկություններ, իր աշխատանքները կսկսի երկուշաբթի՝ ապրիլի 16-ին։ Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ բանագնացի օգնական Ահմեդ Ֆաուեզին։
«6 հոգանոց դիտորդների առաջին խումբը Սիրիա կժամանի կիրակի, իսկ երկուշաբթի երեկոյան արդեն կսկսի աշխատանքները։ Նրանց հետագայում կմիանա 25-30 մարդ», - ասել է Ֆաուզին։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիա 30 անզեն ռազմական դիտորդներ ուղարկելու որոշում էր կայացրել, հրադադարի ռեժիմի լիարժեք կատարմանը հետևելու նպատակով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ