Քաբուլի դիվանագիտական թաղամասում մարտերը շարունակվում են
Աշխարհ
Թալիբների կողմից Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում կենտրոնացված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումները շարունակվում են, հաղորդում է Interfax–ը՝ հղում անելով դիվանագիտական իր աղբյուրներին և տեղական լրատվամիջոցներին։
ԱՄՆ դեսպանությունը հաստատել է, որ Թալիբան շարժման գրոհայինների կողմից հարձակումները և շարունակվող մարտերը օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների մոտակայքում գնալով թեժանում են։ Դեսպանությունների ուղղությամբ արդեն նռնակներ են նետվում։ ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչը հայտնել է, որ պայթյունները լսվում են դեսպանատան ներսում։
Itar-Tass–ի հաղորդմամբ՝ հարձակումների հետևանքով տուժել են Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և մի շարք այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ու դեսպանությունների շենքերը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ