Պակիստանում մոտ 400 բանտարկյալ է փախել կալանավայրերից
Աշխարհ
Պակիստանի հյուսիս-արևմուտքում մոտ 400 բանտարկյալ կարողացել է փախչել բանտից, երբ նրանց վրա գիշերով հարձակվել են զինված գրոհայիններ, հաղորդում է BBC-ն։
Տասնյակ իսլամիստներ զինված են եղել գնդացիրներով և նռնակներով։ Բերդի անվտանգության աշխատողների և գրոհայինների միջև կատաղի մարտ է ընթացել։
Ըստ Պակիստանի իշխանությունների՝ փախուստի դիմած բանտարկյալներից շատերը զինյալ գրոհայիններ են եղել նախկինում։ Կալանավայրում մոտ հազար բանտարկյալ է եղել։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Թալիբան շարժումը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ