Բրիտնի Սփիրսը 16 մլն ԱՄՆ դոլար կվաստակի, Ջենիֆեր Լոպեսը՝ 13
ԱՄՆ
Ճանաչված երգչուհի Բրիտնի Սփիրսը կդառնա ամերիկյան հայտնի X-Factor երաժշտական հեռուստանախագծի ժյուրիի անդամ։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է փոփ–աստղի ներկայացուցիչը։ Հարցի ֆինանսական կողմը, որն արդեն մեկ ամիս է՝ քննարկվում էր, վերջապես կարգավորվել է։
Հայտնի է, որ Սփիրսը հեռուստանախագծին մասնակցելու դիմաց կստանա 16 մլն ԱՄՆ դոլար, ինչը 3 մլն–ով գերազանցում է Ջենիֆեր Լոպեսի հոնորարը։
Բրիտնին կվաստակի 13 մլն՝ ժյուրիի աշխատանքներին մասնակցելու և ևս 3 մլն՝ հեռուստանախագծի շրջանակներում ելույթ ունենալու համար։ Չնայած պայմանագիրը դեռևս ստորագրված չէ, սակայն ամեն ինչ արդեն որոշված է և համաձայնեցված։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)