Քաբուլը հերքել է նախագահի նստավայրի մոտակայքում պայթյունի մասին լուրը
Աշխարհ
Աֆղանստանի մայրաքաղաքի փողոցներում տեղի ոստիկանության և Թալիբան շարժման գրոհայինների միջև փոխհրաձգությունը շարունակվում է։ Նշենք, որ այսօր Թալիբանի գրոհայինները մի շարք կազմակերպված հարձակումներ են իրականացրել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում և մի շարք այլ քաղաքներում։
BBC–ի թղթակցի հետ զրույցում երկրի նախագահ Համիդ Քարզայի ներկայացուցիչը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրը, որ Աֆղանստանի նախագահի նստավայրի մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել։
Ավելի վաղ ՆԱՏՕ–ն հայտարարել էր, որ Քաբուլի 7 տարբեր շրջաններում հարձակումներ են տեղի ունեցել, սակայն զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ Նախնական տվյալներով՝ զինված ընդհարումների հետևանքով 14 գրոհային է սպանվել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ