Գիտնականներն Ասիայում արձանագրել են սառցադաշտերի անակնկալ աճ
Աշխարհ
Ասիայի ամենախոշոր լեռնազանգվածներից մեկի՝ Կարակորումյան լեռների սառցե ծածկույթի ծավալն անակնկալ կերպով մեծացել է վերջին մի քանի տարիների ընթացքում։ Դա հակասում է սառցադաշտերի թվի նվազեցման համընդհանուր տենդենցին, ինչը դարձել է օրինաչափություն երկրագնդի տարբեր շրջանների համար։
Nature ամսագրում տպագրված նոր հետազոտության արդյունքների համաձայն՝ Հիմալայների հյուսիս–արևմտյան մասում սառցադաշտերի մակերեսը վերջին 8 տարիների ընթացքում աճել է մի քանի անգամ։ Միևնույն ժամանակ հարևան շրջաններում սառցադաշտերը, ընդհակառակը, շարունակում են հալչել։
Երկրաբանները գտնում են, որ նման անհամաչափության պատճառը կլիմայական պայմանների փոփոխությունն է. Կարակորումում օդի ջերմաստիճանն ավելի փոքր է, քան Հիմալայների մյուս մասերում, իսկ ձնաբքերն այս հատվածում ավելի շատ են։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ