Նավթի գները նվազել են Իրանի ու «վեցնյակի» բանակցությունների ֆոնին
Իրան
Երկուշաբթի նավթի գները նվազել են` կապված Ստամբուլում Իրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» և Թեհրանի միջև մայիսի 23-ին բանակցությունների նոր փուլ սկսելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնությամբ, ինչի մասին վկայում են նավթի միջազգային շուկայի վաճառքի ցուցանիշները, հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։
Այս տարվա սկզբին նավթի միջազգային գները բարձրացել էին՝ պայմանավորված Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային հանրության մտահոգություններով, որը կարող էր հանգեցնել Իրանից միջազգային շուկա արտահանվող նավթի ծավալների նվազմանը։
Անցյալ շաբաթվա վերջին Ստամբուլում Իրանի միջուկային խնդրի շուրջ «վեցնյակի» և պաշտոնական Թեհրանի միջև բանակցությունները ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Քետրին Էշթոնը բարձր և կառուցողական էր գնահատել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ