ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում Պլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերում Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները 

«Ստոպ» կինոփառատոնը ենթարկվում է ահաբեկման ու զրպարտության արշավի՞

Գիտություն և Մշակույթ

2009 թվականից սկսված Հայաստանում «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնի հրապարակային դիտումները հետևողականորեն արգելափակվում են:

Տարբեր կառույցների կողմից, պաշտոնական դիրքի չարաշահմամբ, կինոդիտումների կազմակերպման համար հնարավոր բոլոր դահլիճների սեփականատերերի վրա գործադրվում են ճնշումներ: Ահաբեկված սեփականատերերն իրենց կամքին ու կանոնադրական գործառույթներին հակառակ' հրաժարվում են օրենքով սահմանված գործարքներից:

Սեփականատերերից առաջինը լինելով, Գյումրի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահը չընկրկեց և իշխանությունների համար արձանագրեց անսպասելի նախադեպ: Այս նախադեպը հանգեցրեց վերը նշված ճնշումների և ահաբեկումների հանրայնացմանը:

Կտրուկ ուժգնացավ հրապարակային ահաբեկման, հերյուրանքի, զրպարտության և ապատեղեկատվության արշավը «Ստոպ» կինոփառատոնի շուրջ' ԶԼՄ-ների և բնակչության հետ անմիջական շփում ունեցող սադրիչների օգտագործմամբ:

Կազմակերպվեցին «հասարակական ընդվզման» մասսայական միջոցառումներ, որոնց քողի տակ Գյումրիի և Շիրակի մարզի իշխանություներն իրականացրեցին ահաբեկչական ակցիա, վերջիններիս կողմից ղեկավարվող քաղաքային և մարզային ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Բոլոր հիմքերն ունենք հայտարարելու, որ Վանաձորում նույն սցենարով բեմականացվելու է զանգվածների դժգոհություն և նույն մեխանիզմով փառատոնի կազմակերպիչները, ՀՔԱ գրասենյակի աշխատակիցներն ու փառատոնի հանդիսատեսները զրկված են լինելու անվտանգության բոլոր երաշխիքներից: «Զանգվածների դժգոհության» մեկնաբանիչները՝ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցներն արդեն հայտարարությամբ նախազգուշացրել են, որ կլինեն հետևանքներ և' այդ «հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը կրելու են միմիայն փառատոնի կազմակերպիչներն ու օժանդակողները»:

Բոլոր հիմքերն ունենք արձանագրելու, որ ՀՀ իրավապահ մարմինները չեն զբաղվում ս.թ. ապրիլի 12-ին Գյումրիի Ասպարեզ ակումբի շենքում և հարակից տարածքում կատարված օրինախախտ գործողությունների հետաքննությամբ, չեն կատարում և չեն կատարելու որևիցե գործողություն' Վանաձորում կայանալիք դիտման ժամանակ ՀՀ քաղաքացիների անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի և ազատ հավաքների իրավունքն ապահովելու ուղղությամբ:

Հայաստանում իրավապահ մարմիններն անգործության են մատնված:
Բոլոր հիմքերն ունենք արձանագրելու, որ Հայաստանում գործող իրավապաշտպան կազմակերպությունները չեն տվել ս.թ. ապրիլի 12-ին Գյումրիի «Ասպարեզ» ակումբի շենքում և հարակից տարածքում կատարված օրինախախտ գործողությունների իրավական գնահատականը և ոչինչ չեն ձեռնարկելու Վանաձորում կայանալիք դիտման ժամանակ ՀՀ քաղաքացիների անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի և ազատ հավաքների իրավունքը պաշտպանելու նպատակով:

Հայաստանում իրավապաշտպան կազմակերպություններն անգործության են մատնված:
Ստեղծված իրավիճակում Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոնը ստանձնում է ՀՀ Սահմանադրական կարգի պահպանության գործառույթը:

Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոնը հանդիսատեսին տեղեկացնում է, որ Հայաստանում «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը Վանաձորում հետաձգվում է. կեղծ հայրենասիրական կարգախոսների ներքո, ապրիլի 16-ին և 17-ին պլանավորված համազգային մոբիլիզացիան և վարժանքները կանխելու նպատակով:

Վստահ ենք, որ մեր այս քայլով Վանաձորի բնակչության որոշ հատվածների ազատում ենք հերթական ադմինիստրատիվ շանտաժով բերման ենթարկվելու նվաստացումից - այսինքն'այսօր և վաղը.
- Դպրոցների բարձր դասարանների աշակերտներն ու ուսանողները կկարողանան մասնակցել իրենց բնականոն դասընթացին:
- Պետական հաստատությունների աշխատակիցները կմնան իրենց աշխատեղերում և կկատարեն հարկատուների կողմից վճարվող' իրենց աշխատանքային պարտականությունները:- Կուսակցությունների նախընտրական շտաբները կզբաղվեն իրենց ընտրապայքարով:
- Հասարակական կազմակերպությունները կզբաղվեն իրենց ընթացիկ' մարդասիրական ու լուսավորչական նախագծերով:
Վստահ ենք, որ մեր այս քայլով, պատերազմում զոհ ունեցող որոշակի թվով մարդկանց ազատում ենք' ս.թ. ապրիլի 17-ին հանցագործություն կատարելու պարտավորվածությունից:

Հայաստանում «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնը մեկանգամյա միջոցառում չէ: Սա մարաթոնյան վազք է՝ մարդասիրական գաղափարների այլասերման և բանականության ոչնչացման գնով ծավալված քարոզչությունից և դրա ազդեցությունից ազատվելու հասարակական գործընթաց:

Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել
Ամենադիտված