Քաբուլում դադարել են թալիբների և ուժայինների միջև բախումները
Աշխարհ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում 18 ժամ շարունակվող ռազմական բախումները թալիբների և զինված ուժերի միջև դադարել են։ Վերջին զինյալ գրոհայինը վնասազերծվել է երկրի խորհրդարանի շենքի մոտ, հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։
Թալիբան շարժման գրոհայինները կիրակի կեսօրին միաժամանակ հարձակումներ էին գործել Աֆղանստանի տարբեր նահանգներում գնտվող վարչական շինությունների, ռազմաբազաների և ավիաբազաների վրա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեկ զինյալ գրոհային՝ երկրի խորհրդարանի ետևում դիրքավորված, շարունակում է կրակել անվտանգության ուժերի կողմը։
Հիշեցնենք, որ կիրակի կեսօրին զինյալ գրոհայինները հարձակումներ էին իրականացրել Քաբուլում գտնվող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների վրա։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ