ՀԱԿ-ը Facebook-ի օգտատերերի առաջարկը կընդունի ի գիտություն. Լևոն Զուրաբյան
Հասարակություն
«ՀԱԿ-ը այդ առաջարկը կընդունի ի գիտություն»,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Facebook սոցիալական ցանցում օգտատերերի կողմից հնչեցված առաջարկությանը՝ ապրիլի 20-ին նախատեսված ՀԱԿ-ի հանրահավաքը Մալաթիա-Սեբաստիա համայնքում անցկացնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում խոչընդոտվել է թիվ 7 ընտրատարածքում առաջադրված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը։
Հարավ-արևմտյան Ա1 թաղամասի Սվաճյան 37 և Բաբաջանյան 97 և 99 շենքերի բնակիչներին քարոզչական նամակներ բաժանելու ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների վրա են հարձակվել նույն ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները, քաշքշել են և պահանջել դադարեցնել նյութերի բաժանումը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը