Բռնցքամարտը կամ ինչ-որ մարդկանց դեմք ջարդելը բացարձակապես չի մտնում քաղաքակիրթ բանավեճի գործիքների մեջ. Նաիրա Զոհրաբյան
Հասարակություն
«Ցանկացած նման միջադեպ, ցանկացած բռնություն մեզ համար բացարձակապես անընդունելի է»,-Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների նկատմամբ իրականացված բռնությունները:
«Նման մեթոդներով թեկնածուներին, նրանց վստահված անձանց լռեցնելը ուղղակիորեն անընդունելի է, և մենք կարծում ենք, որ իրավապահ մարմինները շատ օպերատիվ կարձագանքեն միջադեպին և մեղավորներն ու պատասխանատուները անպայմանորեն պատիժ կստանան: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշտապես ասել է, որ պետք է ստեղծվի քաղաքակիրթ բանավեճի մշակույթ, բոլոր թեկնածուներին պետք է հնարավորություն տրվի հավասար պայմաններով ներկայացնել իրենց ծրագրերը, տեսակետները: Իսկ բռնցքամարտը կամ ինչ-որ մարդկանց դեմք ջարդելը բացարձակապես չի մտնում քաղաքակիրթ բանավեճի գործիքների մեջ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը և կրկին շեշտեց, որ ինքը որպես պատգամավորության թեկնածու ակնկալում է, որ իրավապահները հստակ կարձագանքեն տեղի ունեցածին, և մեղավորները, ովքեր էլ լինեն, իրենց արժանի պատիժը կստանան:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը