Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Հասարակություն
Ապրիլի 14-16-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես' Արարատի մարզի Շահումյան գյուղի մոտ տարբեր օջախներում այրվել է 1 հա և 8000 քմ մակերեսով բուսածածկ տարածք:
Լոռու մարզի «Փաշի Գեղ» կոչվող հանդամասում այրվել է 15 հա, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին' 1000 քմ, Ստեփանավանում' 5000 քմ, Դարպաս գյուղում' 8 հա, Վանաձորի Տարոն-4 թաղամասում' 4 հա, Պրիվոլնոյե–Սարչապետ գյուղերի միջև' 150 հա, Բազում գյուղի մոտ' 2000 քմ, Ամրակից գյուղում' 3 հա, Կողես գյուղի մոտ' 5 հա, Սպիտակում' 4000 քմ և 2 հա, Պուշկինի լեռնանցքում' 2,5 հա, Վահագնաձոր գյուղի գերեզմանատանը' 1,5 հա, Ալավերդում' 1000 քմ, Վանաձորի «Եդեմ» ռեստորանի մոտակայքում' 2,5 հա, նույն քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցի մոտ' 2 հա, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին' 5000 քմ, Ղուրսալ գյուղում' 1500 քմ բուսածածկ և անտառային տարածք:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այրվել է 6000 քմ, Ջրառատ-Հանքավան ավտոճանապարհին' 14 հա խոտ:
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տարբեր օջախներում այրվել է 1,5 հա և 5000 քմ, Սևան–Դիլիջան ավտոճանապարհին' 5000 քմ խոտածածկ տարածք:
Արմավիրի մարզի Գայ գյուղում այրվել է 2000 քմ, Փշատավան գյուղում' 6 հա բուսածածկ տարածք:
Արագածոտնի մարզում' Աշտարակ-Երևան ավտոճանապարհին այրվել է 1500 քմ բուսածածկ տարածք և ջերմահարվել մոտ 80 խնձորենի, իսկ Օհանավան գյուղի «Դեմեր» հանդամասում այրվել է 2 հա խոտ և մոտ 1000 ծառ:
Տավուշի մարզում' Բաղանիս-Ոսկեվան ավտոճանապարհին այրվել է 4 հա, Վայոց ձորի մարզի «Հեշին» հանդամասում' 34 հա, Շիրակի Գյումրի քաղաքում' 1000 քմ խոտ:
Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի գերեզմանատանն այրվել է 3500 քմ, Մուշավան թաղամասում' 4000 քմ, Նոր-Նորքի 1-ին զանգվածում' 2000 քմ, Երևան–Գառնի ավտոճանապարհին' 2000 քմ խոտածածկ տարածք:
Հրդեհները մեկուսացվել են ու մարվել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը