«Ժառանգության» դեմ քաղաքական ուժերը միասնաբար հակաքարոզչություն են իրականացնում. Ռուբեն Հակոբյան
Հասարակություն
Այժմ ակնհայտ է, որ առկա է քաղաքական դաշինքային ուժ, որը «Ժառանգության» նկատմամբ հակաքարոզչություն է տանում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ քարոզչական մեկ շաբաթի ավարտից հետո հստակեցվել են քաղաքական ուժերի որդեգրած մարտավարությունները:
««Ժառանգություն» կուսկացությունը շարունակում է հավատարիմ մնալ իր մարտավարությանը, որը ներկայացրել էր ժողովրդին», - նշեց Ռուբեն Հակոբյանը:
Խոսելով միասնական շտաբի ձևավորման մասին՝ Ռուբեն Հակոբյանը նշեց պատճառները, թե ինչու է կուսակցությունը ստորագրել այդ փաստաթղթի տակ, այնուհետև ետ վերցրել իր ստորագրությունը:
«Մենք ընդունեցինք այդ հրավերը, որպեսզի միասին պայքարենք արդար, թափանցիկ ընտրութունների համար: Մենք ասացինք՝ որպեսզի այդ շտաբը իմիտացիոն բնույթ չկրի, պետք է լինեն առաջին դեմքերի ստորագրությունները և մեք այդ մասին բազմաթիվ անգամ բարձրաձայնեցինք, բայց հետո այդ քաղաքական ուժերը իրենց լրատվամիջոցների միջոցով տարածեցին, որ «Ժառանգություն»-ը ստորագրել է այդ փաստաթուղթը և ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է այդ ստորագրությունից»,- ասաց բանախոսը։
Ռուբեն Հակոբյանը հավելեց, որ «Ժառանգություն»-ը կարծում է, որ երկիրն այս վիճակին է հասցրել կոալիցիան, և կոալիցիայի մաս կազմող ուժը, որը ցանկանում է մասնակցել միասնական շտաբի ձևավորմանը, պետք է դադարի իշխանության մաս կազմել:
«Մենք մնում ենք նույն կարծիքին. եթե ուզում են պայքարել ընտրությունների ազատ և արդար անցկացման համար, մենք կրկին պահանջում ենք, որ այդ փաստաթղթի տակ ստորագրեն առաջին դեմքերը՝ Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Հրանտ Մարգարյանը, Րաֆֆի Հովհաննսիյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները», - նշեց «Ժառանգության» ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը