Մտահոգիչ է, որ ուժերի հռետորաբանությունը բերում է նման բախումների. Ստյոպա Սաֆարյան
Հասարակություն
«Միանգամայն դատապարտելի է, որովհետև ցանկացած թեկնածու՝ դա կլինի իշխանության թեկնածուն, թե ընդդիմության թեկնածուն, ինչպես նաև նրանց համակիրները, իրավունք ունեն իրենց գաղափարները ազատորեն տարածել Հայաստանի Հանրապետության տարածքով մեկ, առավել ևս՝ այս նախընտրական շրջանում»,-Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը՝ մեկնաբանելով երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների նկատմամբ իրականացված բռնությունները:
«Մտահոգիչ է, որ ուժի հռետորաբանությունը, որը ցավոք սրտի մենք հաճախ տեսել ենք բոլոր կողմերից՝ և՛ իշխանության , և՛ ընդդիմութան, բերում է նման բախումների: Բոլորս պետք է հասկանանք, որ պետք է փոխենք մեր վարքագիծը և պետք է փոխենք խաղի կանոնները, այլապես այս խաղի կանոնները որևէ մեկին որևէ լավ բան չեն խոստանում»,-ասաց Սաֆարյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը