Բռնությունները Հոմսում շարունակվում են նաև ՄԱԿ-ի դիտորդների ժամանելուց հետո
Մերձավոր Արևելք
Սիրիայի Հոմս քաղաքում բռնությունները շարունակվում են, ինչի հետևանքով անցյալ գիշեր 25 մարդ է զոհվել, թեև արդեն Սիրիա է ժամանել ՄԱԿ–ի դիտորդական առաքելության վեց հոգանոց առաջին խումբը, հաղորդում է BBC Russian–ը։
Ըստ ընդդիմության ակտիվիստների, այս օրերին ռմբակոծությունների հաճախականությունը չի զիջում մինչ ապրիլի 12–ի հրադադարը։ Ընդդիմադիր ակտիվիստների ներկայացրած մի քանի տեսանյութերում երեևում է, որ ռմբակոծությունները տեղի են ունենում վեց րոպե հաճախականությամբ։ Սիրիայի իշխանությունները և ընդդիմությունը միմյանց մեղադրել են բռնությունները և լարվածությունը խորացնելու համար։
Հիշեցնենք, որ այսօր Սիրիայում զինադադարի ռեժիմի լիարժեք կատարումը վերահսկելու նպատակով դիտորդական աշխատանքներն է սկսել ՄԱԿ–ի վեց հոգանոց առաջին դիտորդական խումբը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)