Օբաման արձագանքել է անվտանգության ծառայության աշխատակիցների մարմնավաճառների ծառայություններից օգտվելու սկանդալին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ խիստ կդատապարտի, եթե հաստատվի, որ իր անվտանգությունն ապահովող հատուկ ծառայության աշխատակիցները իրենց գործուղման ժամանակ օգտվել են կոլումբիացի մարմնավաճառների ծառայություններից, հաղորդում է Fox News–ը։
Ըստ Օբամայի, ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցները, ինչպես նաև ցանկացած երկրում ԱՄՆ պատվիրակությունը ներկայացնող յուրաքանչյուր ներկայացուցիչ ամենայն պատասխանատվությամբ պետք է «պահպանի սահմանված բոլոր չափանիշենրը»։ Միևնույն ժամանակ, Օբաման նշել է, որ միջադեպի հետ կապված վերջնական հայտարարություն կանի, երբ հետաքննությունը պարզի, որ նման բան իսկապես եղել է։ Դրա հետ մեկտեղ Օբաման բարձր է գնահատել իր և իր ընտանիքի անվտանգությունը ապահովող հատուկ ծառայության աշխատակիցների աշխատանքը։ ԱՄՆ նախագահն այս մասին հայտրարել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ ԱՄՆ նախագահի` Կոլումբիա այցից առաջ այնտեղ մեկնած նրա անվտանգության աշխատակիցները հետ էին կանչվել կոլումբիացի մարմնավաճառների ծառայություններից օգտվելու մեղադրանքով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)