Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնացն Անկարայում խոսել է սիրիական ճգնաժամից
Մերձավոր Արևելք
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆերիդուն Հադի Սինիրլիօղլու հետ: Այս մասին լրագրողներին Ժնևում տեղեկացրել է բանագնացի մամուլի խոսնակ Ջերսի Չեյհայնը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրա խոսքով՝ դե Միստուրան ընդգծել է տարածաշրջանի կարևորությունը սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման հարցում:
Մամուլի քարտուղարի խոսքով՝ ՄԱԿ-ի բանագանցը սիրիական ճգնաժամի կարգավորման շրջանակում կշարունակի իր խորհրդակցություններն առաջիկա մի քանի օրերին: Նա արդեն իսկ այցելել է Հորդանան, Կատար, ԱՄԷ, Եգիպտոս, որտեղ տեղի ունեած հանդիպումներում արծարծվել է Սիրիայի իրավիճակը:
«ՄԱԿ-ի բանագնացը մտադիր է հուլիսի վերջին գլխավոր քարտուղարին առաջարկ ներկայացնել հետագա քայլերի համար, որոնք նպատակաուղղված կլինեն հակամարտության քաղաքական ճանապարհով լուծման համար սիրիական կողմերին աջակցելուն»,- տեղեկացրել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը:
Ավելի քան 4 տարի շարունակվող սիրիական հակամարտության ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով զոհվել է ավելի քան 220 հազար մարդ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան