Թուրքիայում հովիվների սերիական սպանություն է հայտնաբերվել
Թուրքիա
Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում հովիվների սերիական սպանություն է հայտնաբերվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, երեք տարվա ընթացքում Կայսերիում 5 հովվի սպանության դեպք է գրանցվել: Այդ դեպքերի հետ կապված 4 կասկածյալներից 3-ն արդեն ձերբակալվել են:
Նշվում է, որ հովիվներին սպանել են ոչխարների հոտերին տիրանալու համար: Հանցագործները հովիվների սպանությունից հետո գողացել են ոչխարի հոտը եւ վաճառել որպես մսամթերք:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)