ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով. Լիտվայի նախկին նախագահ
Ադրբեջան
ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, քանզի ռազմական գործողությունները չեն բերի իրավիճակի լավացմանը, ընդհակառակը՝ դրանք միայն կծանրացնեն այն։ Այս մասին հայտարարել է Լիտվայի նախկին նախագահ, սեյմի նախագահ, Եվրախորհրդարանի անդամ Վիտաուտաս Լանդսբերգիսը։ Նրա խոսքերով, դրա հետ մեկտեղ հակամարտող կողմերը պետք է պաշտպանեն իրենց դիրքորոշումը բոլոր միջազգային կառույցներում։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի ամբողջ Կովկասում խաղաղություն լինի։ Սակայն քաղաքականությունը դա ամենից առաջ համբերություն է։ Թող Մինսկի խումբը շարունակի իր աշխատանքը, իսկ կողմերը դիմեն ԵՄ՝ խնդրանքով հաձն առնել ներկայիս միջնորդությունը», – ասել է Լիտվայի նախկին նախագահը։
Լանդսբերգիսը հայտարարել է նաև, որ բանակցությունների այլընտրանքային ուղին հանդիսանում է բռունցք թափահարողների ավելացումը, ինչը որոշ ուժերի օգտին է, որոնք զենք են վաճառում ու նվիրում երկու կողմերին, հաղորդում է 1news.az–ը։
«Այդ ուղին անդունդ է, դրանից կշահի միայն երրորդ կողմը։ Դրա համար էլ անհրաժեշտ է այսուհետև ևս շարունակել բանակցային գործընթացը և ապացուցել գործընթացի ճշմարտությունն ու արդարությունը։ Իսկ ով արդարացի է, հաղթանակն էլ նրանը կլինի», - հայտարարել է նա։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի