Մալաթիա-Սեբաստիայում տեղի ունեցածը՝ «կամզակերպված ողբերգական ակցիա». Պետրոս Մակեյան
Հասարակություն
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանն այսօր կազմակերպված բանավեճի ժամանակ, անդրադառնալով Մալաթիա-Սեբաստիայում երեկ տեղի ունեցած միջադեպին, այն որակեց «կամզակերպված ողբերգական ակցիա»:
«Դա մեր պետության խայտառակությունն է: Իշխող վարչախմբի նյարդերը չդիմացան: Ներկայացումը բավականին լավ էր կազմակերպված»,- ասաց Մակեյանը:
Նա հավելեց, որ իշխանություններին հետևություն անելու ժամանակն է:
«Եթե հետևություններ չանեն, մարդիկ հրապարակ են դուրս գալու: Մեղքի բաժինը մնում է իրենց վրա, հետո ընդդիմությանը թող չմեղադրեն»,- նշեց Մակեյանը:
Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ Պետրոս Մակեյանը նշեց, որ կոնգրեսում քննարկումների փուլում հստակ որոշում է կայացվել՝ առաջադրվել բոլոր ընտրատարածքներում: Նա առաջադրվել է թիվ 36 ընտրատարածքում:
«Անձամբ ներկայացնում եմ տվյալ տարածքին առանձնահատուկ խնդիրներ: Գյուղերը համարյա դատարկվել են, ժողովուրդ չկա, բայց ընտրողները ավելանում են»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իշխանությունների հիմնական լծակները լինելու են ընտրացուցակները ու վարչական ռեսուրսները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը