«Ժառանգությունը» խուրդել են, ՕԵԿ-ին էլ ոչ ոք ձայն չի տա. Տիգրան Կարապետյան
Հասարակություն
«Ժառանգությունը» խուրդել են: Նման կարծիք այսօր կազմակերպված բանավեճի ժամանակ հայտնեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
Ավելի վաղ ՕԵԿ ներկայացուցիչ Տիգրան Ղալեչյանը հայտարարեց, որ ժողովուրդը պետք է թացը չորից տարբերի ու ճիշտ ընտրություն կատարի: Տիգրան Կարապետյանն այսպես արձագանքեց Ղալեչյանի հայտարարությանը. «Եթե ժողովուրդը թացը չորից զանազանի, մի ձայն էլ չի տա ՕԵԿ-ին»:
ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանն էլ ՕԵԿ-ին մեղադրեց մարտի մեկին իրադարձություններին մասնակցություն ունենալու համար:
«Մեղքի բաժինը ՕԵԿ-ին է պատկանում մարտի մեկի համար: Անդամակցելով կոալիցիային՝ կանաչ լույս վառեցիք մարտի մեկի համար»,- ասաց նա:
Այս բոլոր մեղադրանքներին ՕԵԿ-ական Տիգրան Ղալեչյանը պատասխանեց, որ «Oրինաց երկիրը» լույսի պես մաքուր կենսագրություն ունի: Լրագրողների այն հարցին, թե ճի՞շտ է, որ կուսակցությունը հեռախոսների ու մուրաբաների տեսքով ընտրակաշառքներ է բաժանում, պատասխանեց, թե դրանք նվերներ են:
«ՕԵԿ անդամները միշտ էլ նվերներ են ստանում։ Նրանք, ովքեր կուսակցությա անդմա չեն՝ ոչ»,- վստահեցրեց Ղալեչյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը