Անահիտ Բախշյանը ՀԱԿ-ին մեղադրում է ձայնագողության մեջ
Հասարակություն
«Ժառանգություն» խմբակցության անդամ, գործող պատգամավոր Անահիտ Բախշյանն այսօր կազմակերպված բանավեճի ժամանակ ՀԱԿ-ին մեղադրեց ձայնագողության մեջ:
«Ինձ տեղեկացրել են, որ ՀԱԿ-ի քարոզիչները մտնում են տներ՝ մարդկանց ասելով, թե «ժառանգությանը» չընտրեք, պայմանագիր են կնքել ՀՀԿ-ի հետ: Սա ձայնագողության էժանագին մեթոդ է, խորհուրդ չենք տա շարունակել: Մենք սև փիառով չենք զբաղվելու: Բերելու ենք քարոզարշավի նոր մշակույթ»,- հայտարարեց Բախշյանը:
Սրան ի պատասխան «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանն ասաց, թե հանարվոր է՝ սադրիչների խումբ լինի:
«Նախընտրական նման գործընթացներում ամեն ինչ էլ հանարվոր է»,- նշեց նա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը