ՕԵԿ-ը մարդկանց ավտոբուսներով տանում է շրջանից շրջան. Ալեքսանդր Արզումանյան
Հասարակություն
«Եղել ենք գյուղերում, մասնավորապես` Դալալիկում, որտեղ ժողովուրդը ընդհանրապես վախենում էր դուրս գալ, և մեզ անմիջապես մոտեցել են անվտանգության ծառայության աշխատակիցներ, ներկայացել են և նշել, որ ուզում են պահպանել մեր անվտանգությունը և մեզ հետ դռնեդուռ եկել, և այդ մարդիկ ահաբեկված էին, որ տեսնում էին իշխանության ներկայացուցչին», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսկացության անդամ Ալելքսանդր Արզումանյանը՝ հավելելով, որ իրենք երեկ եղել են Արմավիրում և ականատեսը եղել այն բանի, թե ինչպես է ՕԵԿ-ը ավտոբուսներով մարդկանց տանում շրջանից շրջան:
Ասուլիսի մյուս բանախոս, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իսկապես Հայաստանն այսօր շատ լուրջ գործընթացի մեջ է և առաջիկայում շատ բան է փոխվելու:
«Ժողովուրդը կզգա, թե որ քաղաքական ուժն ինչով է զբաղված։ Մենք գնում ենք հաղթանակի, մենք անկեղծ ենք ժողովրդի հետ և ինչպես ասաց պարոն Արզումանյանը՝ մենք բացարձակ հրապարակային դաշտում ենք գտնվում, ստվերային որևէ պայմանավորվածություն չունենք, և դա շատ կարևոր է: Հավատում ենք, որ ժողովրդի վստահությունը մենք կունենանք և ինչ ծրագիր ցանկանանք իրականացնել, կիրականացնենք՝ մեծամասնություն ունենալով Ազգյին Ժողովում», - նշեց Ռուբեն Հակոբյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը