Բրիտանացի լորդը մեղադրվում է Բարաք Օբամայի «դեմ գործելու» մեջ
ԱՄՆ
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Նազիր Ահմեդի անդամակցությունը Լեյբորիստական կուսակցությանը ժամանակավորապես դադարեցվել է այն հայտարարության պատճառով, ըստ որի 10 միլիոն դոլար պարգևավճարի դիմաց իրեն առաջարկվել է առևանգել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և նախկին նախագահ Ջորջ Բուշին, հաղորդում է BBC Russian–ը։
Ըստ պակիստանյան թերթերից մեկի հրապարակման, լորդ Ահմեդն այս մասին հայտարարել է այն բանից հետո, երբ ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ 10 միլիոն դոլարով կպարգևատրվի Պակիստանում հիմնավորված իսլամիստական խմբավորման առաջնորդներից մեկին՝ Հաֆիս Սաիդիին։
Նազիր Ահմեդին իբր հայտարարել է, որ «եթե ԱՄՆ–ը իրեն թույլ է տալիս 10 միլիոն դոլար պարգևավճար առաջարկել Հաֆիս Սաիդիին հայտնաբերողին, ապա ես 10 միլիոն դոլար եմ առաջարկում Օբամային և Բուշին առևանգողին»։ Վերջինս, ըստ պակիստանյան Express Tribune թերթի, նշել է, որ պարգևավճարը տալու համար պատրաստ է նույնիսկ իր ունեցվածքը վաճառել, այդ թվում՝ իր բնակարանը։
Լորդ Ահմեդը սակայն հերքել է իր դեմ մեղադրանքը՝ հայտարարելով, որ նման առաջարկություն չի արել, այլ խոսել է միայն Իրաքում և Աֆղանստանում ռազմական հանցագործությունների մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)