Եթե չխեղճանանք, իրենք են խեղճանալու. Արամ Մանուկյան
Հասարակություն
Նախընտրական քարոզչության շրջանակներում ՀԱԿ մարզային հանդիպումները շարունակվում են։ Այս պահին Մասիս քաղաքում տեղի է ունենում հանդիպումը տեղի բնակչության հետ։
Հանդիպումը բացեց ՀՀՇ վարչության նախագահ Արմեն Մանուկյանը, ով իր ելույթում նշեց, որ հայ քաղաքական դաշտը այսօր սև ու սպիտակի է բաժանվել՝ նրանք, ովքեր նպաստում են այս իշխանությունների վերաարտադրմանը և նրանք, ովքեր պայքարում են դրա դեմ։
Այս ընտրությունների յուրահատկությունն, ըստ Մանուկյանի, այն է, որ աս նախահիմք է նախագահական ընտրությունների համար։
Արամ Մանուկյանը հավաքվածներին կոչ արեց մեծամասնական ընտրակարգով ընտրել այս ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ ներկայացուցչին՝ Գևորգ Գևորգյանին։
«Որպեսզի թույլ չտանք, որ օրենքները խախտեն, պետք է հավաքական հանդես գանք՝ անկախ նրանից, թե ինչ ճնշումները կլինեն, ճնշումները ինչ բույթ կկրեն», – սա ՀԱԿ թեկնածուի հիմնական ուղերձն իր համաքաղաքացիներին։
Հանրահավաքը շարունակելով՝ Արամ Մանուկյանը նշեց. «Կեղծիքի բունը նկարված ցուցակների մեջ է։... Եթե չխեղճանանք, իրենք են խեղճանալու»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը