Եթե Ռուբեն Հայրապետյանը վախենում է գալ հեռուստաբանավեճի, թող իզուր տինտիրիտներ չանի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Հասարակություն
«Եթե Ռուբեն Հայրապետյանը վախենում է գալ հեռուստաբանավեճի, թող իզուր տինտիրիտներ չանի», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս հրապարակեց իր հայտարարությունը՝ Ռուբեն Հայարպետյանի հետ բանավիճելու վերաբերյալ, որը բաղկացած էր 7 կետերից.
1. 2012թ. ապրիլի 12-ին տեղի ունեցած ասուլիսում Հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը բանավեճի էր հրավիրել Հայ ազգային կոնգրեսի համասնական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված անձանց:
2. Նույն ասուլիսում, լրագրողի հարցին ի պատասխան, Հայրապետյանը չի ժխտել, որ ինձ՝ Հայ ազգային կոնգրեսի անդամ Նիկոլ Փաշինյանիս հրավիրել է հրապարակային բանավեճի:
3. Նույն ասուլիսում Ռուբեն Հայարապետյանը հայտարարել է. «Նույնիսկ ասեմ՝ թող ֆորմատն ել իրենք որոշեն, տեղը, վայրը»:
4. Մեծ բանավիճող լինելով՝ Ռուբեն Հայարապետյանը չէր կարող չիմանալ, որ որոշել բանավեճի ֆորմատը՝ նշանակում է որոշել բանավեճի մասնակիցների կարգավիճակը, թիվը, բանավեճի բնույթը:
5. Մենք որոշել ենք, որ նշված բանավեճը պետք է տեղի ունենա Նիկոլ Փաշինյան-Ռուբեն Հայրապետյան ֆորմատով, և ինչպես առաջարկել էր Հայրապետյանը՝ պետք է վերաբերի ներքաղաքական հարցերին:
6. Հաշվի առնելով այն, որ ապրիլի 9-ին Արմնյուզ հեռուստաընկերության ուղիղ եթերում այդ հեռուստաընկերության տնօրեն Արտակ Ալեքսանյանը պատրաստակամություն է հայտնել կողմերի համաձայնության պարագայում իմ մասնակցությամբ բանավեճ կազմակերպել, հաշվի առնելով նաև այն, որ Ռուբեն Հայրապետյանը մեզ է վերապահել բանավեճի տեղի ընտրությունը, Արտակ Ալեքսանյանին կոչ եմ արել բանավեճը կազմակերպել 2012թ. ապրիլի 16-ին, ժամը 22:00-ին, Արմնյուզ հեռուստաընկերության ուղիղ եթերում:
7. Այսօր, ժամը 22:00-ին պատրաստվում եմ ներկայանալ բանավեճի Արմնյուզ հեռուստաընկերություն, քանզի դրա հետ կազմակերպված բոլոր հարցերը համարում եմ լուծված և համաձայնեցված, ընդ որում՝ Ռուբեն Հայարապետյանի առաջ քաշած պայմաններով:
«Նշեմ, որ շատ լրատվամիջոցներ թյուրիմացաբար գրեցին, որ ես եմ հրավիրել Ռուբեն Հայրապետյանին բանավեճի: Ես նրան բանավեճի չեմ հրավիրել, ինքն է բանավեճի հրավիրել ՀԱԿ-ի համամսնական ցուցակի առաջին 10-ում ընդգրկված մարդկանց: Ինքն ասել է, որ թող ֆորմատը ՀԱԿ-ը որոշի, իսկ ֆորմատ որոշելը նշանակում է, թե ով ում է ներկայացնում։ Մենք էլ որոշել ենք, որ բանավեճը պետք է տեղի ունենա Նիկոլ Փաշինյան, Ռուբեն Հայրապետյան ֆորմատով և ես ընդունել եմ բանավեճի հրավերը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Տեսանյութը՝ Հելսինկյան ասոցիացիայի


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը