Մեծ խելք պետք չէ՝ մրցակցության բացակայության պայմաններում հարստանալու համար. Լևոն Զուրաբյան
Հասարակություն
Մասիս քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն անդրադարձավ երկրում աշխատատեղերի հարցին՝ նշելով, որ խնդրին լուծում տալու համար «պետք է նախ ախտորոշել, պետք է հասկանալ՝ ինչ հիվանդություն է, որ թույլ չի տալիս մեզ զարգանալ»։
«Դուրս է մղվել ամբողջ ձեռնարկատիրական դասը», – նշեց Զուրաբյանը՝ հավելելով, որ հազարավոր մարդիկ, տեսնելով, որ Հայստանում հնարավոր չէ զբաղվել բիզնեսով, գնում են արտասահման, այնտեղ աշխատած փողը ուղարկում են Հայաստանի իրենց բարեկամներին։
Իր ելույթի ընթացքում ՀԱԿ համակարգողը նշեց, որ զարգանալու բոլոր հնարավորությունները կնտրոնացվել են 50 իշխանիկ –օլիգարխների ձեռքում։
«Մեծ խելքի տեր պետք չէ լինել՝ մրցակցության բացակայության պայմաններում հարստանալու համար, այդպես բաբոս էլ փող կաշխատի», – եզրափակեց Լևոն Զուրաբյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը