Կոմկուսի առաջնորդը դատապարտում է Մալաթիա-Սեբաստիայի միջադեպը
Հասարակություն
Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը Լուրեր.com-ից տեղեկացավ երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի մասին:
«Տեղյակ չեմ՝ ինչ է տեղի ունեցել: Էսօր էլ թերթեր չկա, չեմ կարդացել»,- ասաց նա: Կատարվածը մեր ներկայացնելուց հետո, մեկնաբանելով տեղի ունեցածը, ՀԿԿ առաջնորդն ասաց, որ դատապարտում է բոլոր բռնությունները:
«Դատապարտել ու դատապարտում եմ բոլոր բռնությունները՝ անկախ նրանից, թե ում հետ է կատարվում և որտեղ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ երեկ Հարավ-արևմտյան Ա1 թաղամասի Սվաճյան 37 և Բաբաջանյան 97 և 99 շենքերի բնակիչներին քարոզչական նամակներ բաժանելու ժամանակ թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների վրա են հարձակվել նույն ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները, քաշքշել են և պահանջել դադարեցնել նյութերի բաժանումը։ Իսկ ավելի ուշ Ալեքսանյանի կողմնակիցները բռնություն են գործադրել նաև Հայ ազգային կոնգրեսի անդամներ, պատգամավորության թեկնածուներ Զոյա Թադևոսյանի, Գայանե Առուստամյանի և Բաբկեն Գարոյանի նկատմամբ։ Վերջինս մարմնական վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը