Ստամբուլում կվերաբացվի Սուրբ Նշան եկեղեցին
Թուրքիա
Ստամբուլի Քարթալ թաղամասում վերանորոգումից հետո հավատացյալների համար կվերաբացվի Սուրբ Նշան եկեղեցին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքը:
Վերանորոգման եւ բարեկարգման աշխատանանքերի պատճառով հայկական եկեղեցին երկու տարուց ավել է, ինչ փակ էր հավատացյալների համար:
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ողջունել է հիմնադրամի ղեկավարներին եւ բարերաներին' աշխատանքն ավարտին հասցնելու կապակցությամբ: Որոշվել է Սուրբ Նշան եկեղեցին հավատացյալների համար վերաբացել 2015 թվականի օգոստոսի 8-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)