Բրեյվիկը լացել է դատարանում
Աշխարհ
Ահաբեկչության մեջ մեղադրվող Անդերս Բրեյվիկը, որի գործով դատաքննությունը սկսվել է Օսլոյի շրջանային դատարանում, լաց է եղել, երբ դատարանում ցուցադրվել է նրա քարոզչական տեսահոլովակը, հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։
Ինչպես հաղորդում է BBC Russian-ը, նորվեգացի ահաբեկիչն իրեն մեղավոր չի ճանաչել ահաբեկչության մեջ, թեև չի ժխտել Օսլոյում պայթյուններ իրականացնելու և 2011–ի հուլիսին Ուտոյա կղզում մի քանի տասնյակ մարդ սպանելու փաստը։
33-ամյա ահաբեկչի դատավարությունը սկսվել է այսօր։ Լսելով պաշտոնական մեղադրանքը, Բրեյվիկը դատավորի հարցին, թե արդյո՞ք իրեն մեղավոր է ճանաչում, բացասական պատասխան է տվել։ Վերջինս պատասխանել է, որ չի ընդունում դատարանի մեղադրանքը, քանի որ «գործել է ի պաշտպանություն մուլտիկուլտուրալիզմի»։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ