Մեկնարկեց Արտաշատում ՀԱԿ–ի հանրահավաքը
Հասարակություն
Մայիսի վեցին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հայ ազգային կոնգրեսը շարունակում է մարզային իր հանդիպումների շարքը։
Այս պահին Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպում են Արտաշատ քաղաքի բնակիչների հետ։
Հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ Արտաշատ քաղաքն ընդգրկող 17 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Գագիկ Ներսիսյանը։
Թեկնածուն առաջին հերթին անդրադարձավ իր ընտրատարածքի ընտրողների թվին՝ նշելով, որ այստեղ գրանցված 66 հազար ընտրողների կեսն էլ չի ապրում այդ ընտրատարածքում։
«Կեսը լքել են երկիրը, կեսը՝ գնացել արտագնա աշխատանքի», – հավելեց նա։
Ինչ վրաբերում է նախընտրական ծրագրերին, թեկնածուն նշեց, որ իրենք առաջանորդվում ենք ՀԱԿ ծրագրով։
Ներսիսյանը հիշեց մի քանի օր առաջ ՀՀԿ-ի՝ Արտաշատում տեղի ունեցած հանդիպումը, երբ Սերժ Սարգսյանն էր այստեղ ելույթ ունենում, սնայպերներն կանգնեցրել էին կտուրներին, այն սնայպերներին, որոնք, Ներսիսյանի խոսքերով, կրակել են ժողովրդի վրա։
Եզրափակելով իր ելույթը՝ Ներսիսյանը վստահություն հայտնեց, որ հաղթելու է։
«Ներսիսյանի թեկնածությունը կարող է հանել միայն մեկ մարդ՝ Լևոն Տեր–Պետրոսյանը», – նշեց թեկնածուն՝ հավելելով, որ այլ կերպ իրեն հաղթել հնարավոր չէ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը